Կուբացի հետախույզ Ֆերնանդո Գոնսալեսը ազատ կարձակվի փետրվարի 27-ին՝ 15 տարվա ազատազրկումից հետո: Նա առաջիկայում Կուբա կուղարկվի: Անհրաժեշտ իրավաբանական ձեւական փաստաթղթերի ձեւակերպումը կավարտվի մի քանի օրից:
Այսպիսով, Գոնսալեսը կդառնա «հերոսական հնգյակի» երկրորդ անդամը, ով ազատ կարձակվի, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
Հիշեցնենք, որ 1998-ին Գոնսալեսը եւս չորս հետախույզների հետ ձերբակալվել էր ԱՄՆ տարածքում՝ Հավանային գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով:
Կուբայում հետախույզներին ազգային հերոսներ են ճանաչել:
Մյուս երեք հետախույզները ավելի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտված:



























