Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետեւանքով Դիլիջանի ոլորաններում խցանվել են մի շարք ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մարդատար ավտոբուսը (վարորդ` Ա.Բ.) եւ «Ավիաջեդ» կազմակերպությանը պատկանող բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ.):




























