Երեւանի հանրային տրանսպորտի կանգառների մեծ մասում անթույլատրելի վայրում կայանում են տաքսիներ, որի հետեւանքով տեղի են ունենում վթարներ, բախումներ եւ անհարկի նյարդային իրավիճակներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Այս հանցավոր անգործության համար պատասխանատու է Երեւանի կոռումպացված քաղաքապետարանը։ Անձնական պատասխանատվություն են կրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հայտնի կոռումպացված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Այս բոլոր կառույցները տարիներ շարունակ ի վիճակի չեն ապահովել հանրային տրանսպորտի բնականոն կայանումը կանգառներում։ 

Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: