Դատապարտյալ Ս. Բ.-ն հաղորդում է տվել, որ քննիչը վերցրել է հեռախոսն ու գումարը եւ չի վերադարձրել: Նրա հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը եւ գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին` դրանք յուրացնելով չի վերադարձրել:

Կատարվում է նախաքննություն: