Մեծ Բրիտանիան ուշադրություն կդարձնի Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվությանը եւ դեմ է Ուկրաինայի գործերին արտաքին միջամտությանը, հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը այն բանից հետո, երբ Մոսկվան կարգադրել է զորավարժություններ սկսել Ռուսաստանի արեւմուտքում:

«Մենք ակնհայտորեն ցանկանում ենք հստակ պատկերացում ունենալ ռուսական ուժերի ցանկացած ակտիվության մասին», - լրագրողներին ասել է Համոնդը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ռուսաստանի արեւմուտքում զորքերի ստուգում անցկացնելու վերաբերյալ, հայտնում է rbc-ն:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում Ուկրաինայի ժողովրդին թույլ տալ կարգավորել ներքին տարաձայնությունները եւ որոշել իր ապագան` առանց արտաքին միջամտության», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Պուտինը փետրվարի 27-ին հանձնարարել էր  Արեւմտյան եւ Կենտրոնական զինվորական շրջանների, ինչպես նաեւ մի շարք այլ զորքերի  մարտունակության անակնկալ ստուգում անցկացնել: