Ղրիմի խորհրդարանի ու կառավարության շենքերը վերահսկվում են Ղրիմի ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչների կողմից: Ամբողջ թերակղզում տարերայնորեն ձեւավորվում են ինքնապաշտպանության ջոկատներ, որոնք մեկնում են Սիմֆերոպոլ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող սեփական թղթակիցներին:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 4-ին մի խումբ զինված մարդիկ՝ մոտ երեսուն հոգի, սեւ հագուստներով, դիմակներով ու Կալաշնիկով ինքնաձիգերով ներխուժել են շինություն:  Ներկայումս Սիմֆերոպոլի ոստիկանությունում տագնապ է: Իրավապահները շրջափակում են խորհրդարանի շենքը: Ներկայումս Սիմֆերոպոլի ոստիկանությունում տագնապ է: Իրավապահները շրջափակել են խորհրդարանի շենքը: Այս մասին հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը: