ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին խոստացել է, որ իր երկիրը կաջակցի Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության երկրներ առանց վիզայի մուտք գործելու իրավունք շահելու հարցում:

Մասնավորապես, նա ընդգծել է, որ Վաշինգթոնն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն, որի նպատակը երկրի՝ այդ երկու միություններին անդամակցելն է: ԱՄՆ-ն հուսով է, որ Վրաստանը այս տարի կկարողանա ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ը:

Նշենք, որ այս մասին Քերրին խոսել է նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: