Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետում  Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, «Հայաստան. հազարամյակների ճանապարհ»  եռահատորյակի հեղինակ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպում կկայանա:

NEWS.am-ին Ռուս-հայկական համագործակցությունից հայտնեցին, որ ռուսաստանցի սենատորի եռահատորյակը չափածո ձեւով ներկայացնում է Հայաստանի պատմությունը`  հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: 

Հայաստանի բարեկամ Ռաֆայիլ Զինուրովը ազգությամբ բաշկիր է, իրավաբանական գիտությունների դոկտոր: