Փետրվարի 26-ին լույս 27-ի գիշերը Գյումրիում դանակի հարվածներից մահացած 28-ամյա կնոջը, նախնական տվյալներով սպանել է ամուսինը։ Գյումրիի մեր թղթակցի տեղեկություններով, ընտանեկան վեճը ծագել է այն պատճառով, որ Լիանա Մանուկյանը գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում։

28-ամյա կինը սրտի եվ կոկորդի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց եւ ճանապարհին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել 00:30-ի սահմաններում։

Ըստ նախնական տվյալների, Լիանայի 32-ամյա ամուսինը՝ Գրիգոր Գրիգորյանը, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը։

Դեպքից րոպեներ անց ամուսինը մեղայականով ներկայացելէ Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ պատմել է կատարվածը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները Գրիգոր Գրիգորյանի բնակարանում են, կատարում են դեպքի վայրի զննություն, հայտնաբերել են հանցագործության գործիք խոհանոցային 2 դանակները, որոնք ուղարկել են փորձաքննության։

Ամուսիններն ունեին 6-ամյա որդի, որն այժմ գտնվում է հարազատների մոտ: