Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 50-ամյա Հարություն Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նա ժամը 19.00-ի սահմաններում սուպերմարկետից գողացել է կանացի զուգագուլպաներ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: