Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, փետրվարի 26-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում աղջկան վրաերթի է ենթարկել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Կատարվում է քննություն: