Հիվանդանոցից, փետրվարի 26-ին, ժամը 11.25-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «10-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին եւ հայտնել, որ Թումանյան փողոցում վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Երեւանի Կողբացու եւ Թումանյան փողոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Կատարվում է քննություն: