Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 110 շենքի դիմաց, փետրվարի 26-ին, ժամը 18.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջը եւ 13-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: