Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ, փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























