Երեւանի Արմենակյան փողոցի թիվ 153/3 տան դիմաց, փետրվարի 27-ին, ժամը 00.05-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա գազատար խողովակին եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: