Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի դիմաց, փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, իրար են բախվել «Մոսկվիչ» եւ «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























