Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ, փետրվարի 26-ին, ժամը 20.20-ին, «Հագեր» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները:

Կատարվում է քննություն: