Երեւանի Խուդյակովի 4-րդ եւ 7-րդ փողոցների խաչմերուկում, փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ` Խուդյակովի փողոցի թիվ 14 շենքի մոտ կայանված «Կիա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ապա էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























