Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, փետրվարի 26-ին, ժամը 21.00-ին, Նուբարաշենի խճուղու 5/3 շենքից բերման են ենթարկել 58-ամյա Սամվել Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: