Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ մի գործարարի հետ կապված 10 մլն դոլարի կաշառքի վերաբերյալ հեռախոսազրույցի ձայնագրությունն է հայտնվել Youtube-ում։
Ինտերնետում հայտնված Էրդողանի եւ որդու հերթական հերթական հեռախոսազրույցում խոսակցությունն ընթանում է Սըթքը Այան անունով մի գործարարից 10 մլն դոլար կաշառք վերցնելու շուրջ։
Ձայնագրության մեջ լսվում է, որ Էրդողանն ասում է որդուն. «Այդ փողը մի վերցրու։ Ինչքան որ խոստացել է, թող դա բերի։ Եթե չի բերելու, ուրեմն պետք չի: Ուրիշները բերում են, ինքը ինչո՞ւ չի բերում որ»։ Հիշյալ ձայնագրության մեջ պարզ չի թե ինչ նկատի ունի Էրդողանը, սակայն ձայնագրությունն ինտերնտետում տեղադրողները նշել են, թե Էրդողանը նկատի է ունեցել, որ այդ գործարարի առաջարկած գումարը քիչ է։
Նշենք, որ օրեր առաջ Youtube-ում հայտնվել են Էրդողանի եւ որդու միջեւ հեռախոսազրույցների այլ ձայնագրությունները, որոնք ըստ պնդումների, տեղի են ունեցել «Մեծ կաշառք» գործողության օրը՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել եւ թաքցնել մի քանի գործարարների մոտ։ Հեռախոսազրույցներից վերջինում Բիլալ Էրդողանը հորը հայտնում է, որ մնացել է 30 մլն եվրո, որ այն եւս կտեղափոխի անվտանգ տեղ։




























