Չիկագոյի հյուսիսային արվարձանում տղամարդը զենքից կրակելով սպանել է երեք մարդու, այդ թվում՝ հինգամյա երեխայի, հաղորդել են ոստիկանությունում:

Հրազենային վնասվածքներով մարմինները հրշեջները հայտնաբերել են այրվող տանը: Ավելի ուշ փրկարարները գտել են տղամարդու մարմինը, որը, ենթադրաբար, կատարել է հանցագործությունը ու ինքնասպան եղել տան ավտոտնակում:

Իրականացվում է հետաքննություն: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր զոհվածները բարեկամներ էին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քալիֆորնիա նահանգի հնդկացիական ցեղերից մեկի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության արդյունքում չորս մարդ էր զոհվել: