1994 թ. ապրիլից Հայաստանը եւս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։
ՔՊՄԿ-ն ամեն տարի ընդունում է քաղպաշտպանության միջազգային օրվան նվիրված մի կարգախոս: 2014 թ. կարգախոսն է «Քաղաքացիական պաշտպանությունն ու կանխարգելման մշակույթը` հանուն անվտանգ հասարակության»:
Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվա խորհրդին նվիրված բազմազան միջոցառումներ, որոնց լուսաբանումը կօգնի բարձրացնել մեր համաքաղաքացիների իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ինչպես նաեւ առավել հետաքրքիր կդարձնի ձեր եթերը։




























