Փետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն եւ հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի եւ ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա Նաիրի Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է, իսկ մյուս մասը Նաիրի Բ.-ն օգտագործել է որպես վառելափայտ:
Նաիրի Բ.-ն բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:




























