2014-ին Հայաստանում ՁԻԱՀ-ի ու տուբերկուլյոզի դեմ պայքարի համար կառանձնացվի հինգ մլն դոլար: Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Մասնավորապես՝ 614,6 մլն դրամ կհատկացվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պրոֆիլակտիկային: Ծրագիրը կիրականացնի «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը», ինչպես նաեւ Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերը, որը թմրամոլների համար անցկացնում է հատուկ թերապիա:
Եվս 1,5 մլրդ դրամ կհատկացվի տուբերկուլյոզի դեմ ամենամյա պայքարի ծրագրին ու դեղորայքի հանդեպ կայուն տուբերկուլյոզի վերահսկմանը: Ծրագիրը կիրականացնեն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային բյուրոն» ու «Կարմիր խաչի հայկական հանրություն» ՀԿ-ն:
Նշենք, որ Հայաստանում կա մոտ 1500 ՁԻԱՀ-ով հիվանդներ: Տարեկան մոտավորապես նույնքան մարդ էլ վարակվում է տուբերկուլյոզով:



























