Խորհրդարանական մեծամասնության մեջ կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք նույնպես ցանկանում են հետաքննել 2008-ի մարտի 1-ի դեպքերը եւ եթե նրանք լավ մտածն, ապա կողմ կքվեարկեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա՝ իր խմբակցության փորձերը՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, խորհրդարանական մեծամասնության կողմից խոչընդոտների է հանդիպել. «Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, խոչընդոտներ է նախապատրաստում, որպեսզի խուսափի իրավաբանական պատասխանատվությունից: Մարտի մեկի սպանդը կազմակերպել է մի քանի մարդ, իսկ իշխող կուսակցությունը պաշտպանում է նրանց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիմա մտածում է. «Մենք մերոնց չենք հանձնում»: Իշխող կուսակցությունը, այդ կերպ, պաշտպանում է իշխող կլանների շահերը: Նրանց շահերը մեզ համար ավելի կարեւոր են, քան արդարության վերաբերյալ ժողովրդի պահանջները»:

Սարգսյանի խոսքով՝ հասարակություն մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ չի ստացել՝ հայտնի չեն տաս մարդկանց մահվան հանգամանքներ, հայտնի չեն կրակողների անունները: Նախորդ հանձնաժողովը, ըստ պատգամավորի, չի պատասխանել այդ հարցերին ու հենց այդ պատճառով հարկվոր է ձեւավորել նոր հանձնաժողով: