Ուկրաինան պետք է պահանջի Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դեմ արեւմտյան երկրների պաշտոնական արձագանքը, որոնք Կիեւին երաշխավորել են տարածքային ամբողջականության պահպանումը՝ միջուկային զենքից հրաժարվելու դեպքում: Այս մասին Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովը:
Ըստ նրա՝ Ղրիմի արձագանքը Կիեւի իրադարձություններին կապված է զուր մտավախությունների հետ՝ կենցաղում ռուսերենի հանդեպ ոչ ոք ոտնձգություն չի կատարի, սակայն պետական լեզուն մեկն է՝ ուկրաիներենը: Ոչ ոք չի «կպչի» նաեւ կրոնին, հավաստիացրել է Տյագնիբոկը:
Նշվում է, ո Ղրիմի կառավարության Գերագույն խորհրդի շենքը գրավել է հարյուր քսան մարդ: Նրանք ունեն զենք, որը կբավարարի մեկ ամիս պաշտպանվելուն: Այս մասին հաղորդում է «Նավիգատորը»:




























