«Արարատցեմենտի» վերաբերյալ հնարավոր սպեկուլյացիաները չպետք է խանգարեն գլխավոր դատախազության աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ կառավարության նիստից հետո: Ըստ նրա՝ «Արարատցեմենտի» հանդեպ քրեական գործ առայժմ չի հարուցվել: Իրականացվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ:

«Այնուամենայնիվ, հենց «Արարատցեմենտի» նկատմամբ քրեական գործ չկա: Պարզապես նախարարությունը հայտնաբերել է, որ Արարատյան դաշտում ջրօգտագործումը գերազանցում է թույլտվությամբ սահմանված ծավալները»,-հայտարարել է Կոստանյանը: Այդ փաստի առնչությամբ հարուցվել է երկու քրգործ՝ մեկը Արարատի, մյուսը՝ Արմավիրի մարզում: Գործի շրջանակներում ուսումնասիրվում է 100-120 կազմակերպությունների գործունեությունը:

Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանում մի քանի օր առաջ մի քանի ժամով դադարեցվել է տեխնիկական ջրամատակարարումը՝ ստուգելու ապօրինի ջրօգտագործման փաստը: Ծառուկյանի կուսակցության անդամները այդ քայլը քաղաքական սպեկուլյացիա էին անվանել: