Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարվել է պատասխանել դատախազների շքեղ առանձնատների մասին հարցին: Այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողները նրան խնդրել են զուգահեռ անցկացնել հայաստանյան դատախազների եւ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի միջեւ, որի շքեղ առանձնատան լուսանկարները հայտնվել են մամուլի էջերում:
Հարցին, թե ինչ տներ ունեն Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակիցները, արդյոք դրանք շքեղ են, Կոստանյանը հրաժարվեց պատասխանել:
Հարցին, թե իր տունը նույնպես շքե՞ղ է, ինչպես Ուկրաինայի արդեն նախկին գլխավոր դատախազինը, Կոստանյանը արձագանքելն է. «Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են»:



























