Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432  գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել:

Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես, Ավետիք  Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաեւ տեսա- եւ ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Այստեղ աճել է նաեւ ընթերցողների թվաքանակը:  Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին 36269:

Գրադարանային ֆոնդի արդիականցման եւ համալրման աշխատանքներին զուգահեռ աճում է հաճախումների թիվը: 2012 թվականի  627352-ի համեմատ նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 655146: