Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 26 շենքի բակի աղբամանում նկատվել է օձ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են վագրանախշ պիթոն (մոտ 2մ) և տեղափոխել կենդանաբանական այգի: