Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կալենցի փողոցի թիվ 43 տան 3-րդ հարկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, ո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.08-ին, մարվել` 12.18-ին:
Տան սենյակում այրվել են բազկաթոռ, համակարգիչ եւ գրենական պիտույքներ:




























