Երեւան քաղաքում, փետրվարին թվով 18 ջրամղիչ նոր պոմպեր են տեղադրվել`45 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում զգալիորեն բարելավվել է բազմաբնակարան շենքերում բնակվող շուրջ 1500 բաժանորդների, կամ շուրջ 5000 քաղաքացիների ջրամատակարարումը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր, գերժամանակակից պոմպերի տղադրումից հետո տվյալ տարածքների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման տեւողությունը հասել է 24 ժամի: Այսպիսով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը ջրով ապահովող 365 պոմպերից 320-ն արդեն փոխարինվել են նորերով, ինչը զգալիորեն բարելավել է մատակարարվող ծառայությունների որակը: Ընդ որում, «Երեւան Ջուր» ընկերության մասնագետները փաստում են, որ ժամանակակից ու նաեւ էներգիա խնայող պոմպակայանները անխափան կգործեն նվազագույնը 6-7 տարի: Իսկ խորհրդային տարիներին տեղադրված ու դեռեւս գործող մյուս 45 պոմպերը նորերով կփոխարինվեն 2 տարվա ընթացքում:


























