Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի (USAID/EDMC) աջակցությամբ անցկացնելու է «Աշխատուժի հմտությունների եւ բիզնեսի զարգացման ընդլայնում Քուիք սթարտ մեթոդաբանության միջոցով» դրամաշնորհային ծրագիրը:
Կենտրոնի մամուլի բաժնից հայտնում են. «Ծրագրի տեւողությունը 9 ամիս է եւ այն նպաստելու է այնպիսի ՏՏ ընկերությունների աշխատուժի զարգացմանը, ինչպիսիք են «Դ-Լինկ», «ի-Վորկս», «Ինստիգեյթ», «ԿորպորսԼաբ», «Տեխնոպոլ», «Seysmotec» LLC, «ՊրեմիերԴիզայն», «ԹվայինՆուռ», «Ջի-ԹեքՍոլյուշընս» եւ «Տաֆկա» /ՄոբայլՍոլյուշընս/ ընկերությունները:
Ծրագրի նպատակն է կիրառել «Քուիք սթարտ» մեթոդը ՏՏ մասնագետների վերապատրաստման համար՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Ծրագրի գերխնդիրն է զարգացնել «Քուիք սթարտ» մեթոդոլոգիայի մշակույթը Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ընկերություններում՝ որպես արդյունավետ աշխատուժի զարգացման գործիք՝ պատրաստելու եւ վերապատրաստելու ՏՏ ոլորտում պահանջված մասնագետներ:
Ծրագրի շնորհիվ մոտ 100 մասնագետ կանցնի վերապատրաստում, որից 70%-ը կանցնեն աշխատանքի նշված ընկերություններում»:




























