«Արարատցեմենտ» գործարարնում ստուգումների հիմքում քաղաքականության ստվեր իսկ չկա: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունը՝ կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ նախարարության աշխատակիցները պարզապես ստուգել են գործարանի ջրօգտագործումը: «Գործընթացը բավականին բաց էր, մասնակցում էր մամուլը, որը հնարավորություն ուներ հաստատելու իմ խոսքերը»,-հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից գործարանը չի աշխատում, հետեւաբար ջուր չի օգտագործում: Սակայն ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, այնպես որ քիչ հավանական է, որ ջուրը պետք գար հարակից տարածքների ֆերմերներից մեկին: «Հնեց դրա համար մենք կես օրով դադարեցրել ենք գործարանի ջրամատակարարումը, որպեսզի հասկանանք, արդյոք էլի ինչ-որ մեկն օգտվում է խողովակով հոսող ջրից»,-պարզաբանել է Հարությունյանը:

Արդյունքում տնտեսվարող սուբյեկտները, որոնք Արարատյան դաշտավայրի հատվածում օգտվում են ոռոգման ջրից, արդեն տուգանվել են առանց պայմանագրերի ջուրն օգտագործելու համար: Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 15 – 20 մլն դրամ: Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արարատի ցեմենտի գործարանում մի քանի օր առաջ մի քանի ժամով դադարեցվել է տեխնիկական ջրամատակարարումը՝ ստուգելու ապօրինի ջրօգտագործման փաստը: Ծառուկյանի կուսակցության անդամները այդ քայլը քաղաքական սպեկուլյացիա էին անվանել: