Ավստրիայում ձերբակալել են նովոսիբիրսկցի գործարար Ռադչենկոյին՝ «Չելենտանո» մականունով:

Հաղորդվում է, որ նրան ձերբակալել են Վիեննայում՝ Ռուսաստանի ՆԳՆ, Ինտերպոլի ազգային բյուրոյի ու ավստրիացի իրավապահների համատեղ գործողության արդյունքում: Հաղորդվում է, որ Ռադչենկոյի հագին թանկարժեք հագուստ է եղել: Նրան տեղափոխել են Վիեննայի քննչական մեկուսարան: Ռուսաստանում արդեն սկսվել է նրա արտահանձնման ընթացակարգը, հաղորդում է «Կոմերսանտը»:

Նշենք, որ Ռադչենկոյին որոնում էին ավելի քան չորս տարի: Նրան մեղադրում են քիլլերների խմբավորում կազմավորելու մեջ: