Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հանգստանում է, զբաղվում է առողջական հարցերով եւ առայժմ աշխատանքի անցնելու առաջարկ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներսես Նազարյանը:
«30 տարի աշխատել եմ, հիմա հանգստանում եմ, առողջությանս եմ հետեւում, որ ամեն ինչ նորմալ լինի: Կվերադառնամ աշխատանքի, երբ առաջարկ լինի որեւէ տեղ: Ես սպա եմ եւ որտեղ էլ առաջարկեն, կգնամ, կաշխատեմ»,-ասաց նախկին ոստիկանապետը:
Թեեւ հանգստին, Ներսես Նազարյանը հետեւում է ոստիկանության աշխատանքին, «ամեն ինչ նորմալ է, իմ համակարգն է, ոստիկանը միշտ մնում է ոստիկան, անկախ նրանից՝ տարիքն է առնում, թոշակի է գնում»: Նա նաեւ նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպումներ, շփումներ չկան:




























