Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 42-րդ փողոցի շենքերից մեկ բանկարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով. հայտնաբերվել է 46-ամյա Լ. Մ.-ի դին:
Մահվան պատճառները չեն հաղորդվում:




























