Երեւանի բնակչուհի Անի Շահնազարյանն այսօր՝ փետրվարի 27-ին գնել է «Լյուտիկ» ապրանքանիշի կանաչ ոլոռ, որի մեջ հայտնաբերել է որդ: Այս մասին NEWS.am-ին ասաց ինքը՝ Անին, ներկայացնելով իր ասածն ապացուցող լուսանկարները:
«Այսօր ոլոռ եմ գնել, որը ժամկետի մեջ էր, ու մեջը որդ եմ հայտնաբերել»,- ասաց նա:
Անին հրաժարվեց նշել, թե որ խանութից է գնել. «Շենքի տակ փոքրիկ մթերային խանութ է, որտեղ միշտ թարմ ապրանքներ են ստանում: Համոզված եմ, որ իրենք մեղավոր չեն»:




























