Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են 31-ամյա Սանիյե Ա.-ին, ով տարիներ առաջ սպանել էր Ֆերհաթ Յ.-ին եւ անհետացել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 2006-ին անհետ կորել էր Կոնիա քաղաքի 30-ամյա բնակիչ Ֆերհաթ Ս.-ն։ Ոստիկանները երկար ժամանակ նրան չէին գտել եւ կասկածներն ուղղվել էին Սանիյե Ա.-ին, ով ինչ որ ժամանակահատված միասին էր ապրել Ֆերհաթ Ս.-ի հետ։ Ոստիկանները տարիներ տեւած փնտրտուքից հետո ձերբակալել են սպանություն կատարելու մեջ մեղադրվող Սանիյե Ա.-ն։ Կինը ձերբակալվելուց հետո խոստովանել է, որ ինքն է սպանել Ֆերհաթ Ս.-ին՝ պնդելով, թե այդ քայլին գնացել է իր դեմ կիրառած բռնությունների պատճառով։

Սանիյե Ա.-ն պնդել է, թե դեպքի օրն էլ Ֆերհաթն իր դեմ բռնություն է կիրառել, իսկ ինքն էլ այլեւս չի դիմացել եւ տանը գտնվող որսորդական հրազենով սպանել է նրան, որից հետո դիակն իջեցրել է տան բակում գտնվող թոնրի մեջ եւ այրել։