Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադայի նախագահությունը հայտարարում է հանրաքվե հայտարարելու մտադրության մասին: Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի նախագահի մամուլի քարտուղարը:
«Ղրիմցիներ, Ուկրաինայում իշխանությունը ոչ սահմանադրական ուղիով ազգայնականների ու զինված խմբավորումների կողմից զավթվելու արդյունքում Ղրիմում հանգստությունը վտանգի տակ է»,-ասվում է հայտարարությունում: Այս մասին հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը:
Ըստ այդմ, Ղրիմի իշխանությունները կարծում են, որ կա հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն:
«Ոիկրաինան գլորվում է ամբողջական քաոսի, անարխիայի եւ տնտեսական աղետի գիրկը: Այդ պայմաններում Ղրիմի Գերագույն Ռադան, որպես հանրապետության բարձրագույն իշխանության մարմին, ստանձնում է Ղրիմի ճակատագրի ողջ պատասխանատվությունը»,-ասված է հայտարարությունում:




























