Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող Hala Istanbul ռեստորանում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, վիրավորվել՝ 32-ը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 26-ի երեկոյան, Դոհայի հայտնի Landmark առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող թուրքական Hala Istanbul ռեստորանում դեռեւս անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի ժամանակ ռեստորանը փակ է եղել, ինչի հետեւանքով թուրք աշխատակիցներից ոչ մեկ չի մահացել, սակայն ռեստորանի մոտով անցնող 9 անցորդ մահացել է, 32-ը՝ վիրավորվել։

Թուրքական կայքերը ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ պայթյունը տեղի է ունեցել Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Քաթարի ԱԳ նախարար Հալիդ բին Մուհամեդ ալ Աթիյենի հանդիպումից րոպեներ անց։