Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր կոալիցիա է ձեւավորվել: Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է ԳՌ-ի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար  Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է «cenzor.net»-ը:

Նա հստակեցրել է, որ նոր կոալիցիայի կազմում ընդգրկվել են 250 ժողովրդական պատգամավորներ, որոնք դա հաստատել են իրենց ստորագրություններով: 

Հաղորդվում է, որ  կոալիցիայի կազմում ընդգրկվել են` «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՌ», «Սովոբդա» խմբակցությունները,  «Էկոնոմիչնի ռազվիտոկի» պատգամավորների խումբը, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ: