Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել «Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Արդենի Յացենյուկին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելուն:
Ինչպես հաղորդվում է, այդ որոշմանը կողմ է 371 պատգամավոր:
Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է որոշումը ու խնդրել Յացենյուկին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել, հաղորդում է «Segodnya.ua»-ն:




























