Նորմալ աշխատանքային օրը կարող է ժամանակակից մարդկանց քաշի ավելացման պատճառ հանդիսանալ, քքանի որ աշխատելիս է, որ մարդն ուտում է վնասակար սննդամթերք: Հենց այդ պատճառով է, որ դիետա պահողների քառորդից ավելին խախտում է սնվելու ռեժիմը, գրում է The Times of India-ն:
Fruyo ընկերության կողմից իրականացված հարցումները ցույց են տալիս, որ աշխատողների 37 տոկոսը թխվածքաբլիթներ է ուտում: 32 տոկոսը նախընտրում է շոկոլադ, 30 տոկոսը՝ չիփսեր: Աշխատելիս մարդիկ հիմնականում ուտում են ոչ թե քաղցի, այլ ձանձրույթի պատճառով, հաղորդում է MedDaily.ru-ն:




























