«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է աջակցել ՀԱԿ գործընկերներին: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ: Նա հավելել է, որ որոշ ելույթներ «լվացվելու ցանկություն են առաջացրել՝ այնքան բարձր է եղել բթամտության մակարդակը»:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն պետք է աջակցի գործընկերներին՝ հանձնաժողովի ստեղծման հարցում, որը պետք է բազմաթիվ հարցերի պատասխանները գտնի:  Նա կողմ է արտահայտվել նաեւ նրան, որ հանձնաժողովը բաց լինի մամուլի համար: «Ադ պատասխանները պետք են հասարակությանը: Մարտի մեկի զոհերի հարազատները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ իմանան, թե ով է սպանել իրենց որդուն, ամուսնուն»,-հայտարարել է Զոհրաբյանը: