Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում նորածինը մահացել է էթիլային սպիրտով թունավորվելու արդյունքում: Հարուցվել է քրեական գործ:

Հունվարի  23-ի երեկոյան 33-ամյա կինը սպիրտ է խմել, հետո կրծքի կաթով կերակրել երկու ամսական փոքրիկին: Տղան շուտով մահացել է: Քննիչները կարծում են, որ երեխան մահացել է սպիրտով թունավորվելու արդյունքում, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով ՌՔԿ-ն: