Ռուսաստանի թշնամիները Հյուսիսային Կովկասը դիտարկում են որպես երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը ապակայունացնող դետոնատոր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:
«Ահաբեկչությունները լավ մտածված, հատուկ գործողություններ են: Դրանք շատ մարդիկ են նախապատրաստում: Մենք հետեւում ենք ապակառուցողական հակառուսական գործունեությանը, որը պլացդարմը արտերկրում է»,-ասել է նա:
Նա հաղորդել է, որ նախորդ տարի Ռուսաստանում իրականացվել է ահաբեկչական ուղղվածության ավելի քան վեց հարյուր հանցագործություն ու 31 ահաբեկչություն: Նա նաեւ հավելել է, որ իրավապահները Հյուսիսայի Կովկասում հակաահաբեկչական գործունեությունում մեծ հաջողությունների են հասել:



























