Մարդու զարգացման սկզբնական փուլում քաղցկեղը էվոլյուցիայի մեխանիզմի  բարձրակետում էր: Աֆրիկայի բնակիչների մաշկը փորձել է պաշտպանվել արեւից` մուգ պիգմենտ արտադրելով: Ստացվել է մաշկը քաղցկեղից պաշտպանող բացառիկ միջոց, գրում է The Daily Mail-ը:

Այսինքն մինչ այդ փոփոխությունը մարդկանց նախնիները բաց մաշկ են ունեցել: Տվյալ փոփոխությունները տեղի են ունեցել 1,2-1,8  միլիոն տարի առաջ: Միայն մուգ մաշկով մարդիկ են ողջ մնացել այն ժամանակ` մաշկի գույնը որոշող իրենց գեները փոխանցելով հետագա սերունդներին: Ճիշտ է, Աֆրիկայում  ալբինոսներ էլ են մնացել, սակայն նրանց  80%-ը մահանոմ են  երիտասարդ տարիքում (մինչեւ 30 տարեկան)` մաշկի քաղցկեղից, հաղորդում է MedDaily.ru-ը: