Ռուսական Չեբոկսարի քաղաքի ոստիկանները գտել են թոշակառուի մարմին, որը մահացել է երկուս ու կես տարի առաջ, երբ եկել էին կոմունալ ծախսերի համար պարտքերը գանձելու: Այս մասին հաղորդվում է ՌՔԿ տարածաշրջանային բաժանմունքից:
Ինչպես հայտնի դարձել գործի նյութերից, թոշակառուն մենակ է ապրել: Հաղորդվում է, որ նա մահացել է եւ այս ամբողջ ընթացքում մարմինը մնացել է տանը:




























