Քննչական համակարգի փորձառու աշխատակիցները պետք է սոցիալական արտոնություններ ստանան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով «Հայաստանի քննչական հանձնաժողովի դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրինագիծը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սոցիալական երաշխիքներ սահմանել քննիչների համար, այդ թվում ըստ նրանց քաղաքացիական ծառայության դասից: «Դա կօգնի մեզ համակարգում պահել փորձառու, 15 եւ ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող քննիչներին»,-ասել է նախարարը:
Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատել է, որ սոցիալական աջակցության նույնպիսի կարիք ունեն նաեւ ուսուցիչները, բժիշկները եւ շատ այլ մասնագիտության ներկայացուցիչներ: «Այդ մասնագետներին նույնպես չի կարելի կորցնել, ինչպես նաեւ չի կարելի անուշադրության մատնել արտագաղթի հոսքը»,-հայտարարել է նա:


























